2002 թ. Կարակասի ժամանակակից արվեստների թանգարանից գողացված «Կարմիր տաբատով հարճը» կտավը, որ պատկանում է Անրի Մատիսի վրձնին, մաքսանենգներից առգրավվել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում: ԱՄՆ Մշակութային ժառանգության ինստիտուտի տնօրեն Ռաուլ Գրիոնան ասել է, որ մեկ ամիս անց կտավը կվերադարձվի թանգարանին, երբ թանգարանը ներկայացնի կտավի պատկանելությունը և առևանգումը հաստատող փաստաթղթերը: